• Home
  • տեսարժան վայրեր

Գարգառ գյուղի եկեղեցին

Գարգառ գյուղի եկեղեցինԳարգառ գյուղի եկեղեցին կառուցվել է 1905-1907թթ:Կառուցել են հույն վարպետները գյուղի հայ վարպետների հետ միասին: Եկեղեցին կառուցվել է գյուղի հասարակության միջոցներով:Եկեղեցու զանգը բերվել է Ռուսաստանի Տուլա քաղաքից, այն պահպանվում է մինչ օրս: Եկեղեցին երկրաշարժից հետո կանգուն է մնացել և այժմ այն գործում է:Ժամանակին չեն պահպանվել եկեղեցական շատ հարստություններ, սրբանկարներ, գրքեր: 

Գարգառ գյուղի առաջին քահանա է օծվել Մկրտիչ Հովակիմի Տեր-Մովսիսյանը, որը մինչ քահանա օծվելը սովորել և ավարտել է ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանը:Նա քահանա է եղել 1907 թ.-ից մինչև 1925թ:Նրա գործունեության հիմնական նպատակը եղել է գյուղի բնակչության պաշտպանությունը թուրք ելուզակների հարձակումներից:

Continue Reading