Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

дпроц Лори берд

Լոռի բերդի հիմնական դպրոց

Հասցե` գ. Լոռի բերդ
Հեռախոս` 0256 2-43-45 Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Լոռի Բերդ գյուղը իր անվանումը ստացել է 10-րդ դարում Դավիթ Անհողինի կողմից հիմնադրված Լոռե բերդաքաղաքի անունից, որը եղել է Տաշիր-Ձորագետի թագավորության մայրաքաղաքը: Հետագայում Լոռեի ավերակների վրա առաջացել է Լոռի Բերդ գյուղը/1925-1931թթ./: 1926 թվականից գյուղում գործել է լիկկայան, որտեղ հաճախել են գյուղի բնակիչները, անկախ տարիքից: Նույն թվականից բացվել է տարրական դպրոց, այնուհետև յոթնամյա: 1961 թվականից դարձել է ութամյա դպրոց: 1988 թվականի երկրաշարժից հետո 2001 թվականին կառուցվեց 195 աշակերտական տեղով նոր դպրոց իր բոլոր հարմարություններով: Լոռի Բերդի հիմնական դպրոցում կոմպլեկտավորված է 8 դասարան, 41 աշակերտով: Դպրոցում աշխատող 16 մանկավարժները ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն: