Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Գարգառ

Գարգառ

 

Գարգառ

Բնակչություն 1681.0

Մակերես 14.58 կմ2

Գարգառ (Հեր-հեր անվան ռուսերեն տարբերակով)կազմավորվել է 1795թ.-ին: Այն ավելի հին է, քան ենթադրվում է: Գյուղըգտնվում է ծովի մակարդակից 1400-1500մ բարձրության վրա: Գյուղիաշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, թե հաղորդակցման տեսակետից, քանի որնրա միջով է անցնում հանրապետական նշանակության Երեւան-Թբիլիսի մայրուղին,թե բնակլիմայական տեսակետից:

Գյուղը շրջապատված է բարձրաբարձր սարերով,թավուտ անտառներով, որոնց հաշվին ապահովված է մոտ 70%-ով խմելու ջրով: Գյուղի կլիմանձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Տեղումները երբեմն չափից ավելի ենլինում, որից տուժում է գյուղացին` չկարողանալով աշխատանքները ժամանակինկազմակերպել: Համայնքի հողերն անջրդի են: Այդ պատճառով համայնքըդժվարությամբ է կազմակերպում գյուղ. մթերքների արտադրությունը: Մեծչարչարանքների, նյութական ու դրամական կորուստների գնով չնչինարդյունքների են հասնում: Հիմնականում զբաղվում են ցորենի, կարտոֆիլի,բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Այս արտադրությունըկախված է բնության քմահաճույքից: Երաշտի տարիներին գյուղացին կորցնում էբերքի 70-80%-ը: Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս,բուրդ, ձու, մեղր:

Գյուղն ունի միջնակարգ դպրոց:Դպրոցը երկհերթ է, ուր սովորում է 315 աշակերտ:  Համայնքնունի ակումբ: Գյուղում գործում է մեկբուժ-կետ, որը գտնվում է գերմանացիների ՙԿարմիր Խաչ՚-ի կողմից 1990-91թ.թ.կառուցված հարմարավետ շենքում. Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց

 Գարգառ գյուղի եկեղեցին կառուցվել է 1905-1907թթ:Կառուցել են հույն վարպետները գյուղի հայ վարպետների հետ միասին: Եկեղեցին կառուցվել է գյուղի հասարակության միջոցներով:Եկեղեցու զանգը բերվել է Ռուսաստանի Տուլա քաղաքից, այն պահպանվում է մինչ օրս: Եկեղեցին երկրաշարժից հետո կանգուն է մնացել և այժմ այն գործում է:Ժամանակին չեն պահպանվել եկեղեցական շատ հարստություններ, սրբանկարներ, գրքեր:

Գյուղի առաջին քահանա է օծվել Մկրտիչ Հովակիմի Տեր-Մովսիսյանը, որը մինչ քահանա օծվելը սովորել և ավարտել է ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանը:Նա քահանա է եղել 1907 թ.-ից մինչև 1925թ:Նրա գործունեության հիմնական նպատակը եղել է գյուղի բնակչության պաշտպանությունը թուրք ելուզակների հարձակումներից:

Եկեղեցում կատարվել են կրոնական ծիսակատարություններ` Ջրօրհնեք, մատաղներ, կնունքներ,ամուսնությունների գրանցումներ:Ականատեսների պատմելով հետաքրքիր արարողություն է եղել “Խաչը ջուրը գցելը”, երբ քահանան օրհնել է գյուղի միջով հոսող գետի ջուրը, և բոլորը դույլերով կամ ամաններով վերցրել են գետի ջրից:Եկեղեցու մոտ կատարվել են մատաղներ, մեծ կաթսաներում եփել են և բաժանել գյուղի բոլոր բնակիչներին:

Գարգառի պատմության առավել նշանակալից էջերից մի քանիսը գրվեցին 19-րդ դարի սկզբին:

1801 թ. հատուկ հրովարտակով Լոռին ազատագրվեց պարսկական լծից և միացվեց ցարական Ռուսաստանին: Պատմական խոշոր իրադարձության շնորհիվ շատ բնակիչներ, թողնելով իրենց բնակավայրերը, եկան ազատագրված Լոռվա գյուղերը:

Ղևոնդ Ալիշանի վկայությամբ 1809 թ. հունիսին գաղթականների այդպիսի մի խումբ` կազմված 15 ընտանիքից, անցնում է Պուշկինի լեռնանցքը: Երեկոն վրա է հասնում: Գաղթականները ստիպված անտառի եզրին` Գարգառից 1 կմ հեռավորության վրա, կանգ են առնում հանգստանալու: Նրանք լեռնային փոքր գետի ափին վրան են բացում գիշերելու համար: Ամբողջ գիշեր անձրև է տեղում: Գարնանային անձրևից լեռնային գետակն անսպասելիորեն հորդանում է, դուրս է գալիս իր ափերից: Գաղթականները հազիվ կարողանում են բարձրանալ գետափի սարալանջը: Նրանց չի հաջողվում փրկել երկու մանկան, որոնք զոհ են դառնում տարերային աղետին: Այդ նույն գիշեր 14-ամյա մի պատանի, որը քիչ հեռվում եզներ էր արածեցնում, անձրևից պատսպարվելու նպատակով մտնում է ծառի փչակը: Կայծակը իր հրեղեն լեզուներով այրում է այդ ծառը` այրելով նաև տղային: Առավոտյան քոչվորները որոնում և գտնում են խեղդված երեխաների և պատանու դիակը և հողին են հանձնում հենց այն բլրի վրա, ուր իրենք պատսպարվել էին: Հետագայում գարգառեցիները իմանալով այս դեպք, այդ բլուրը սրբավայր են դարձնում` անվանելով "Ամենափրկիչ":

Սուրբ Հովհաննես եկեղեցի Գարգառ

Սուրբ Հովհաննես եկեղեցի.. կառուցվել է 19-րդ դարում

Կայքի ադմինիստրացիան շնորհակալություն է հայտնում Նարեկ Նազարյանին նյութեր տրամադրելու համար: