• Home
  • քաղաքականություն
  • Հայաստանը պետք է կողմնորոշվի մինչև 2015թ.–ը Եվրասիական նախագծի շրջանակներում փոխգործակցության ձևաչափի հարցում
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Հայաստանը պետք է կողմնորոշվի մինչև 2015թ.–ը Եվրասիական նախագծի շրջանակներում փոխգործակցության ձևաչափի հարցում

Հայաստանը պետք է կողմնորոշվի մինչև 2015թ.–ը Եվրասիական նախագծի շրջանակներում փոխգործակցության ձևաչափի հարցում

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է հասարակության ներսում լուրջ բանավեճերի ճանապարհով կողմնորոշվի մասնակցության կամ Եվրասիական նախագծի շրջանակներում փոխգործակցության ձևաչափի հարցում մինչև 2015թ.–ին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրումը, կարծում է «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի տնօրեն, ռուս պատմաբան Ալեքսեյ Վլասովը։

 

«Այսօրվա դրությամբ Հայաստանի համար օպտիմալ տարբերակը հասարակության ներսում լուրջ բանավեճերի անցկացումն է` Եվրասիական նախագծի հետ փոխգործակցության ձևաչափի մասին առավել ամբողջական տեղեկատվության հիման վրա, քանի որ որոշումը պետք է կայացվի»,– չորեքշաբթի Երևանի Լրագրության վարպետության դպրոցի շրջանակներում «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում անցկացվող դասախոսության ընթացքում ասաց նա։

Հունվարի 22–26–ը Երևանում ընթանում է Լրագրության վարպետության դպրոցը, որը կազմակերպվել է «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի, «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից` «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության և Հայաստանում Ռուսական գրքի տների մասնակցությամբ։

Ըստ Վլասովի` Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, որ «երկու աթոռներին նստելն այդուհանդերձ ժամանակի որոշակի պաշար ունի»։

«Ամեն դեպքում, որոշում կայացնողը Հայաստանն է։ Ինչպես ասվում է, ստիպողաբար սիրելի չես դառնա, սակայն Հայաստանը պետք է ռազմավարական խնդիրներ ձևավորի, իսկ դրա համար պետք է կողմնորոշվել, թե շարժման որ վեկտորն առաջնահերթ կլինի հանրապետության համար»,–նշեց նա։

Փորձագետն ընդգծեց, որ տնտեսական և քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը տանում է նրան, որ պետք է զարգացման այնպիսի ռազմավարություն կառուցել, որտեղ պետք է առավել հստակ արտացոլվեն տնտեսական և քաղաքական ոլորտներում պետության առաջնահերթությունները։

Խոսելով եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ հստակ դիրքորոշման ձևավորմանը խոչընդոտող խնդիրների մասին` Վլասովը նշեց, որ հիմնական խնդիրը գաղափարախոսության որոշումն է, որի հիման վրա կկառուցվի Եվրասիական նախագիծը։

«Ինձ թվում է, որ հենց ընդհանուր արժեքային կողմնորոշիչների բացակայությունն է լարվածության որոշակի դաշտ ստեղծում։ Մենք մինչև վերջ չենք հասկանում միմյանց ոչ քաղաքացիական հասարակությունների, ոչ էլ քաղաքական վերնախավերի մակարդակում»