Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Վանաձորի քաղաքապետարանը չի կարող հանդուրժել օրենքի բացահայտ խախտումները

Վերջին շրջանում քաղաքի տարբեր մարդաշատ վայրերում նորահայտ գործարարները տեղադրել են խաղային ավտոմատներ, որի մեջ դրամ գցելու դեպքում շարժման մեջ է դրվում ամբարձիչը և խաղացողը փորձում է հանել ապակեպատ արկղի մեջ գտնվող իրը: Հիմնականում խաղում են երեխաները: Խնդիրն այն է , որ շահում համարվող իրերի մեջ կա նաև ծխախոտ: Սա արդեն ՀՀ ՛՛Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին ՛՛ օրենքի պահանջները: Այդ օրենքի Հոդված 8-ը սահմանափակումներ է նախատեսում ծխախոտային արտադրատեսակների իրացման նկատմամբ.

 -  Արգելվում է ծխախոտի վաճառքը 18 տարին չլրացած անձանց

- Առանց վաճառողի անմիջական մասնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների միջոցով), բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանաված վայրերի, որտեղ անչափահասների մուտքն արգելվում է:

 Վանաձորի քաղաքապետարանը զգուշացրել է խաղային ավտոմատներ տեղադրած անհատներին և իրաբանական անձանց, որ շահում համարվող իրերից բացառեն ծխախոտը, այլապես կեթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

 Էդիկ Հովսեփյան