Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Սերժ Սարգսյան. «Մենք այնքան ենք քչացել, որ այլևս տեղ չունենք պակասելու»

«Մենք այնքան ենք քչացել, որ այլևս տեղ չունենք պակասելու»

Նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ալավերդցիների հետ հանդիպմանը ընդգծել է երկրի առաջընթացի նշանակությունը։

Գործող նախագահը նշել է, թե առաջընթաց կարող է արձանագրել միայն այն պետությունը, որտեղ հարգված, գնահատված ու պաշտպանված է քաղաքացու արտահայտվելու իրավունքը: «Երկիրը չի կարող արձանագրել ակնկալվող առաջընթացը, եթե չկա վստահություն պետական մարմինների, դատարանների և արդարադատության համակարգի նկատմամբ և այդ մարմինների կողմից իրենց լիազորությունների թափանցիկ ու արդյունավետ իրականացումը լինելու է առաջնահերթությունների շարքում։Վստահ եմ, որ այդ համակարգերի աշխատանքը լրջորեն բարելավվելու է, քանի որ առանց այդ մարմինների բարեփոխման ես անգամ չեմ կարող պատկերացնել այն Հայաստանը, որին ձգտում ենք»,- ասել է Ս. Սարգսյանը։

Նախագահի թեկնածուն անդրադարձավ նաև արտագաղթի խնդրին.«Մենք այնքան ենք քչացել, որ այլևս տեղ չունենք պակասելու: Սակայն սա միայն պետության խնդիրը չէ, այլ բոլորիս. պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծենք»,- ասել է նա։