• Home
  • Ինովացիա
  • Հայաստանում մտադիր են վերականգնել փոքր ավիացիան. գույքագրվել են երկրի հարավում չգործող օդանավակայանները
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Հայաստանում մտադիր են վերականգնել փոքր ավիացիան. գույքագրվել են երկրի հարավում չգործող օդանավակայանները

Հայաստանում իրականացվել է երկրի հարավի օդանավակայանների գույքագրում: Այս մասին հայտնեց Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը:

 Նրա խոսքով` վերջերս մարզում էր ՔԱԳՎ պատվիրակությունը` վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի ղեկավարությամբ: Իսկ հունվարի  23 –ին Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, հանդես գալով Քաջարանի ընտրողների առջեւ,  հայտարարեց, որ Կապանի օդանավակայանի վերականգնման հարցը քննարկման փուլում է գտնվում, ընդ որում` ֆինանսական աջակցության պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանի երկու հանքարդյունաբերական ընկերությունները` «Deno Gold» -ն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

ՔԱԳՎ մասնագետները եղել են Սյունիքի մարզի բոլոր քաղաքացիական օդանավակայաններում` Սիսիանի, Գորիսի, Կապանի եւ Մեղրիի: «Աշխատանքների ժամկետների մասին առավել հստակ կասեն ՔԱԳՎ-ից, սակայն նման մտադրություն կա, եւ մենք պատրաստ ենք ամենայն աջակցություն ցուցաբերել»,-ասաց Դոլունցը:

Նշենք, որ խորհրդային տարիներին այդ օդանավակայաններից չվերթեր էին իրականացվում դեպի Երեւանի «Էրեբունի» օդանավակայան: