Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Ապագան կոր էկրանով հեռուստացույցներինն է

Կոր էկրանով հեռուստացույցները գրավում են շուկան նոր թափով, եւ կարծես ապագայում արտադրողները առաջնահերթությունը տալու են այս տեխնոլոգիային:

 Կոր էկրանով OLED հեռուստացույցներ կարտադրի ոչ միայն Սամսունգը, այլեւ LG Electronics-ը: Ընկերությունն իր 55 դյույմ անկյունագծով EA9800 մոդելի շնորհանդեսը կազմեկերպել էր վերջերս Լաս Վեգասում կայացած CES 2013 միջազգային ցուցահանդեսում:

LG EA9800-ը ունի CINEMA 3D եւ Smart TV համակարգեր, իսկ էկրանը թեթեւ կորությամբ է, ինչի արդյունքում ստացվում է «նույն հեռավորության էֆեկտ»: Էկրանը ցանկացած անկյունից հեռուստադիտողի աչքին գրեթե նույն հեռավորության վրա է լինում: Արդյունքում պատկերի կորուստ կամ թերի ընկալում տեղի չի ունենում, հայտնում է Ferra.ru-ն: