• Home
  • Ինովացիա
  • Հայաստանը ԱՊՀ-ում ինտերնետ հասանելիության առումով առաջատար է
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Հայաստանը ԱՊՀ-ում ինտերնետ հասանելիության առումով առաջատար է

Հայաստանը ԱՊՀ-ում ինտերնետ հասանելիության առումով առաջատար է

Հայաստանում ինտերնետ օգտագործում է բնակչության 60,6  տոկոս: Այս մասին տեղեկանում է «InternetWorldStats» միջազգային կազմակերպության վարկանիշային աղյուսակից:  2012թ հունիսի դրությամբ` Հայաստանում ինտերնետից օգտվում է 1 միլիոն 800 հազար մարդ, իսկ օրինակ` 2000թ ընդամենը 30 հազար մարդ էր:

 ԱՊՀ երկրների մասշտաբով Հայաստանը առաջատար է, իսկ երկրորդ հորիզոնականում Ադրբեջանն է, այնտեղ ինտերնետից օգտվում է բնակչության 50  տոկոս,  Ռուսաստանում ինտերնետից օգտվում է 47,7  տոկոս,  Բելառուսում` 46  տոկոս,  Ղազախստանում` 45  տոկոս,  Մոլդովայում` 44,8 տոկոս,  Ղրղզստանում` 39.9 տոկոս, Ուկրաինայում` 34,1 տոկոս, Ուզբեկստանում` 30.2 տոկոս, Տաջիկստանում` 13.0 տոկոս, Թուրքմենստանում` 5  տոկոս:

Մեր հարեւան  Թուրքիայում ինտերնետից օգտվում է բնակչության  45,7տոկոս, իսկ  Վրաստանում` 28,4տոկոս:

Ի դեպ, ըստ Alexa.com կայքի` Հայաստանից ամենաշատ այցելվող կայքերը սրանք են` facebook.com, google.com, youtube.com, Одноклассники.ru, google.am, mail.ru, google.ru, ВКонтакте., ru, yandex.ru, Wikipedia.org: