• Home
  • Պատահարներ
  • Ղարաբաղյան հակաօդային «ռուլետկան». ԼՂ խնդրի սրման դեպքում Բաքուն կարող է օգտագործել ռուսական զենք.
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Ղարաբաղյան հակաօդային «ռուլետկան». ԼՂ խնդրի սրման դեպքում Բաքուն կարող է օգտագործել ռուսական զենք.

Հունվարի 29-ին ավարտվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն էր՝ այդ պաշտոնում։ ՌԴ ռազմական գերատեսչությունից հայտնում են, որ այցը եղել է պլանային, չնայած որ այն անցել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի սրման ֆոնին, գրում է Независимая газета-ն։ 

 Ըստ հոդվածագիր Վլադիմիր Մուխինի՝ Մոսկվան լրջորեն անհանգստացած է պաշտոնական Բաքվի այն հայտարարություններով, թե Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը հրաման են ստացել ոչնչացնել քաղաքացիական օդանավերը, որոնք «ապօրինի կերպով կմտնեն իր օդային տարածք»։ Նման «տարածք» Բաքուն համարում է Լեռնային Ղարաբաղի երկինքը։ 

Ռուս փորձագետների կարծիքով՝ Բաքվի նման մոտեցումը կարող է հանգեցնել պատերազմի։ Բաքվի մոտ նման հնարավորություն է առաջացել այն բանից հետո, երբ 2010թ.-ին Ռուսաստանն Իրանի փոխարեն Ադրբեջանին վաճառեց ամենաժամանակակից և տարբեր չափանիշերով աշխարհում նախատիպ չունեցող «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) 2 դիվիզիոն։ 

ՌԴ ՊՆ-ից НГ-ի աղբյուրները հայտնում են, որ Բաքվի և Մոսկվայի միջև Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության շուրջ բանակցությունների տապալումից հետո ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ է համարել Ադրբեջանին ԶՀՀ երրորդ դիվիզիոնը վաճառելու որոշումը։


ԶԼՄ-ները չեն հաղորդում՝ Շոյգուն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրե՞լ է արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի պաշտոնական բացման հնարավորության հարցը։ Չնայած ՌԴ ՊՆ աղբյուրները հայտնում են, որ ռուսական պատվիրակության անդամները ոչ պաշտոնական մակարդակով խորհուրդ են տվել չանել նման բան։

 Միևնույն ժամանակ հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի նախագծի նրբությունների քննարկմանը. այն պետք է ստորագրվի երկու երկրների ղեկավարների կողմից մոտ ապագայում։

Ի դեպ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի միջև ստորագրվել է ՀՀ-ում «ՀԱՊԿ-ի ակադեմիա» ֆոնդի ստեղծման հարցի շուրջ փոխըմբռնման հուշագիր։

 «Ռուսաստանը վերջապես դեմքով է շրջվում Հարավային Կովկասում իր գլխավոր և ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին։ Նրա ռազմական պոտենցիալի ամրապնդումը տարածաշրջանում կայունության երաշխիքն է։ Սա զսպող գործոն է Ադրբեջանի համար, որը ձգտում է ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- ասում է գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը, ով ծառայել է Անդրկովկասում ռուսական զորքի խմբի հրամանատարի տեղակալի պաշտոնում ավելի քան 5 տարի։

««Ֆավորիտ» ԶՀՀ վաճառքն Իրանի փոխարեն Ադրբեջանին քաղաքական հաշվարկ էր, ավելի ճիշտ՝ Դմիտրի Մեդվեդևի (2010-ին՝ ՌԴ նախագահ) աշխարհաքաղաքական սխալը, որն ուղղել հնարավոր չէ»,- կարծում է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ- գնդապետ Լեոնիդ Իվաշովը։