• Home
  • Պատահարներ
  • Երիտասարդ բժիշկները Լոռու մարզում «Հունդայի»–ով բախվել են ծառին կա 3 զոհ, 2 վիրավոր (լուսանկարներ)
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Երիտասարդ բժիշկները Լոռու մարզում «Հունդայի»–ով բախվել են ծառին կա 3 զոհ, 2 վիրավոր (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 12-ին 2012 ավտովթար է տեղի ունեցել Լոռում մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.40–ի սահմաններում «Հյունդայի» մակնիշի 63 NV 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ալավերդի–Ստեփանավան ավտոճանապարհի 6–րդ կմ–ի հատվածում՝ Ագարակ գյուղի տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել բետոնե արգելապատնեշին, որից հետո շրջվել է և բախվել հաստաբուն ծառին։

 

Քիչ առաջ դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5–րդ վաշտի 1–ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ, և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության Ստեփանավանի հրշեջ–փրկարարները, Լոռու մարզի փրկարար ջոկատի, ինչպես նաև Լոռու փրկարար ջոկատի փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերեցին 5 հոգու, որից 3-ը՝ մահացած, իսկ 2-ը տեղափոխվեցին Ստեփանավանի բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել նաևՈստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի և Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ քննչական խմբերը։


Այս պահին Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` պարզելու համար վարորդի, մահացած անձանց և վիրավորների ինքնությունը:


Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մահացողները և հիվանդանոց տեղափոխվածները բոլորը տղաներ են՝ 25-30 տարեկան։ Վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։


Փաստի առթիվ Ոստիկանության Ստեփանավանի քննչական բաժանմունքում, հավանաբար, կհարուցվի քրեական գործ ՀՀ Քրօր–ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով։