• Home
  • Պատահարներ
  • Վթար Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. 4 վիրավորների վիճակը ծանր է
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Վթար Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. 4 վիրավորների վիճակը ծանր է

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 02.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ում` Պուշկինո գյուղի ոլորաններում, բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 14 US 701 պետհամարանիշի (վարորդ` 27-ամյա Գ. Գ.) եւ «ԲՄՎ X5» մակնիշի 34 TA 903 համարանիշի (վարորդ` 22-ամյա Ա. Ս.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Գ.-ն, ուղեւորներ` Յ. Կ.-ն, 57-ամյա Կ. Գ.-ն եւ 50-ամյա Մանուշ Գոգինյանը հոսպիտալացվել են Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները գազազրկել եւ հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Tags: Ստեփանավան