Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Ավտովթար Լոռիի մարզում

Ավտովթար Լոռիի մարզում.

Ավտովթար Լոռիի մարզում. վթարի է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժնի տեսուչը (ֆոտո)

 

Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է STEPANAVAN.info-ի Լոռիի թղթակիցը, ժամը 17:00-ի սահմաններում Ստեփանավան-Լոռի Բերդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում միմյանց են բախվել Լոռիի մարզի Ագարակ գյուղի բնակիչ 41-ամյա Սարիբեկ Շահբազյանի վարած «BMW» մակնիշի՝ 26 UL 700 համարանիշի եւ Վանաձոր քաղաքի բնակիչ 59-ամյա Գագիկ Հովսեփյանի վարած «Opel» մակնիշի՝ 34 UD 254 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի գուտուց, «Opel»-ը կողաշրջվել է, իսկ «BMW»-ն՝ գլխիվայր շրջվել: Վթարի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռիի մարզի քննչական բաժնի Ստեփանավանի բաժանմունքի քննիչ Զորի Բաբայանը:

Լոռիի թղթակցի փոխանցմամբ՝ «BMW»-ի վարորդ Ս. Շահբազյանն աշխատում է ոստիկանության Ստեփանավանի բաժնում որպես ոստիկանության տեսուչ: