• Home
  • Պատահարներ
  • Ձյան պատճառով Հայաստանում փակ են մի շարք ավտոճանապարհներ
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Ձյան պատճառով Հայաստանում փակ են մի շարք ավտոճանապարհներ

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները, փակ է նաև Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրը:

 Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի` փետրվարի 8-ի ժամը 09.00-ի  2012 դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և տեսանելիության վատթարացում:

Դժվարանցանելի են Գյումրի-Երևան (Լանջիկ գյուղի հատվածում), Սպիտակ-Երևան, Գեղարքունիքի մարզում` Սևան-Ճամբարակ, իսկ Արագածոտնի մարզում` Ալագյազ-Ծաղկահովիտ, Նորաշեն-Ծաղկահովիտ, Ապարան-Քուչակ ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: