• Home
  • Պատահարներ
  • Լոռիի մարզում «Մերսեդեսը» շրջվել է. հայրն ու նրա 6-ամյա որդին տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտո)
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Լոռիի մարզում «Մերսեդեսը» շրջվել է. հայրն ու նրա 6-ամյա որդին տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտո)

Այսօր՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS-ի Լոռիի թղթակիցը, Ժամը 02:30-ի սահմաններում Ագարակ-Լոռի-Բերդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում  Ստեփանավան քաղաքի բնակիչ Համլետ Գալստյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 33 ՍD 106 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել ճամփեզրի քարերին եւ շրջվել:

 

Վթար հետեւանքով, վարորդ Համլետ Գալստյանը գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում է ստացել, իսկ ավտոմեքենայի ուղեւոր՝ 6-ամյա Նարեկ Գալստյանը` փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում, ձախ սրունքի ոսկրի կոտրվածք: Նրանք տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները: Փաստի առթիվ Լոռիի  մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են  նյութեր:

ավտովթար