• Home
  • տնտեսություն
  • Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Ստեփանավանի օդանավակայանը` առաջնային
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Ստեփանավանի օդանավակայանը` առաջնային

Շարունակվում են Հայաստանի եւ ԼՂՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարությունների, ԼՂՀ-ում կայանալիք համատեղ խոշոր ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հայաստանի ԱԻՆ-ում հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարին զեկուցվել է «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ տարածքի կառուցապատման եւ օդանավակայանի վերագործարկման հետ կապված խնդիրների եւ անհրաժեշտ աշխատանքների մասին։ Նախարար Երիցյանը հանձնարարել է ուսումնասիրել եւ առաջարկներ ներկայացնել հակակարկտային ծառայության համակարգում փոքր ավիացիայի օգտագործման վերաբերյալ։
Նա հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն առաջնահերթ հինգ ուղղություններով, այն է` Ստեփանավանի օդանավակայան, Գառնիի դիտարան, «Լուսակերտ» ուսումնական բազա, հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն Բալահովիտում եւ ԱԻՆ միասնական տեխնիկական բազա, եւ իրականացվող աշխատանքների վերաբերյալ իրեն ներկայացնել ամենօրյա զեկույցներ։
Խորհրդակցության ընթացքում նախարար Երիցյանն ԱԻՆ 22-ամյակին նվիրված տոնական համերգի կազմակերպմանը եւ անցկացմանն ակտիվ ու պրոֆեսիոնալ մասնակցություն ցուցաբերելու համար շնորհակալագրեր է հանձնել «Միլեն» շոու-բալետի պարային բեմադրությունների ղեկավար Արթուր Եղոյանին, երգերի ձայնագրող Վարազդատ Խեչումյանին, նկարչական ձեւավորող Հայկ Մալխասյանին եւ սցենարիստ ու երգահան Էդուարդ Զորիկյանին։
Արմեն Երիցյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատակիցներին` Փրկության նվիրյալների պատվո հուշարձանի կառուցման գործին իրենց մասնակցության համար։