Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Կանաչապատում և բարեկարգում Ստեփանավանում

Ստեփանավանում ընթանում են քաղաքի մաքրման, կանաչապատման և բարեկարգման մեծածավալ սեզոնային աշխատանքներ, որը համակարգվում է քաղաքապետարանի կանաչապատման բաժնը: Ամենուր աշխույժ եռուզեռ է, շաբաթօրյակներ, ծառատունկ:

 Քաղաքի կենտրոնական հրապարակում և փողոցների սիզամարգերում իրականացվում են հողի փխրեցման, նոր սևահողի ավելացման, մայթեզրերի քերման աշխատանքներ: Սիզապատվում և ծաղկապատվում են քաղաքի բոլոր անխնամ հատվածները: Արդեն ավարտվել են ծառերի էտման և ծառաբների էսթետիկ և պահապանողական սպիտակեցման աշխատանքները, հին, չորացած ծառերի փոխարեն տնկվում են նոր դեկորատիվ ծառատեսակներ: Քաղաքապետարանի կանաչապատման բաժնից տեղեկացանք, որ Ստեփանավան-Տաշիր մայրուղու մայթեզրերից ու գազոններից սկսած մինչև քաղաքի կենտրոնական փողոցներ ու հրապարակ  արդեն տնկվել է 1800-ից ավելի եղևնի, շագանակենի և այլ դեկորատիվ ծառեր ու թփեր:

Քաղաքի տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից իրականցվում են շաբաթօրյակներ, որի արդյունքում մաքրվում են ոչ միայն հիմնարկ-ձեռնարկությունների հարակից տարածքները, այլև՝ Ստեփանավանի պատմամշակութային ու բնապահպանական արժեք ունեցող վայրերը:

Զգալիորեն նկատելի է նաև փողոցների արտաքին մաքրությունը: Ստեփանավանի «Կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ից տեղեկացանք, որ խտացվել է քաղաքի աղբահանության գրաֆիկը, ընդլայնվել ամենօրյա ավլվող փողոցների մակերեսը: Իսկ Ստեփանավանի`  Ֆրանսիայի Դեսին քաղաքի հետ ունեցած համագործակցության շնորհիվ վերջերս քույր քաղաք Դեսինից Ստեփանավան  են ուղղարկվել և փողոցներում տեղադրվել եվրոպական ստանդարտներին համապատասխան ավելի քան 400 աղբարկղեր:

Բարեկարգվում, կանաչապատվում և վերանորոգվում  են նաև քաղաքի հուշարձանների հարակից տարածքները: