• Home
  • տնտեսություն

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Ստեփանավանի օդանավակայանը` առաջնային

Շարունակվում են Հայաստանի եւ ԼՂՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարությունների, ԼՂՀ-ում կայանալիք համատեղ խոշոր ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հայաստանի ԱԻՆ-ում հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ:

Continue Reading

Կանաչապատում և բարեկարգում Ստեփանավանում

Ստեփանավանում ընթանում են քաղաքի մաքրման, կանաչապատման և բարեկարգման մեծածավալ սեզոնային աշխատանքներ, որը համակարգվում է քաղաքապետարանի կանաչապատման բաժնը: Ամենուր աշխույժ եռուզեռ է, շաբաթօրյակներ, ծառատունկ:

Continue Reading

Աշոտաբերդ թաղամասի խնդիրները

Աշոտաբերդ թաղամաս

Ինչպես ամեն համայնք, Լոռու մարզի Ստեփանավան համայնքն էլ ունի մեծ ու փոքր մի շարք խնդիրներ: Լինելով  աղետի գոտի` համայքնի խնդիրների մեծ մասը կապվում էր 1988թ-ի ավերիչ երկրաշարժի  պատճառած վնասների հետ` ինչպես նյութական, այնպես էլ հոգեբանական: Երկրաշարժի հետևանքով փոքրիկ քաղաքում զոհվեց 104 մարդ, 6000 ընտանիք մնաց անօթևան, հետագա օգտագործման համար ոչ պիտանի դարձավ քաղաքի ամբողջ բնակֆոնդը, շարքից դուրս եկավ քաղաքի ամբողջ արդյունաբերական ներուժը, քանդվեցին գրեթե բոլոր կրթամշակութային օջախները, առողջապահական շենքերը, կենցաղի և առևտրի օբյեկտները, քաղաքը զրկվեց կենսական միջոցներից:

Continue Reading

2012թ.–ին Հայաստանից մեկնողների և ժամանողների թվի տարբերությունը կազմել է 42.764 մարդ

Հ տարածքայն կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հրապարեկել է 2012թ. վիճակագրությունը։ Ըստ այդմնախորդ տարվա ընթացքում Հայաստանից մեկնել է 2 միլիոն 234 հազար 597մարդ և ժամանել` 2 մլն 191 հազար 833-ըՄեկնողների և ժամանողների թվի տարբերությունը`բացասական սալդոնկազմել է 42 հազար 764 մարդ:

2011 թվականին բացասակա նսալդոն կազմել էր 43 հազար 800: 

«Զվարթնոցը» ճանաչվել է ԱՊՀ լավագույն օդանավակայան

Հունվարի 30-ին՝ Դուբայում, «Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդես 2013-ի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 նոմինացիաներում քվեարկությունների արդյունքները: Նոմինացիաները տարբեր էին. «Աշխարհի լավագույն օդանավակայան«, «Միջին Արևելքի լավագույն օդանավակայան», «Եվրոպայի լավագույն օդանավակայան» և այլն: Ըստ «ԱՊՀ, Ռուսաստանի, և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան» նոմինացիայի քվեարկության արդյունքների, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ տարածքում:

Continue Reading

Գորիսը կվերածվի միջազգային զբոսաշրջային կենտրոնի

Գորիսը միջազգային զբոսաշրջային կենտրոն կդառնա: Հունվարի 31-ին կառավարության նիստում հաստատվել է զբոսաշրջության զարգացման ծրագիրը, անհրաժեշտ ֆինանսական հատկացումները, որոնք կընդգրկվեն կառավարության 2014-2016թթ. ծրագրում:

Continue Reading

Կունենանք ԱՊՀ-ում գազի լավագույն գինը. Արմեն Մովսիսյան

Ռուսաստանյան «Գազպրոմի» հետ գազի գնի շուրջ բանակցություններն ավարտական փուլում  են; Այդ մասին այսօր՝ հունվարի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը; «Երբ բանակցություններն ավարտվեն՝ գինը վերջնական կհայտարարենք: Կունենանք ԱՊՀ-ում լավագույն գինը»,- ասաց Ա. Մովսիսյանը:

 Նա նաեւ հերքեց այն կարծիքները, թե գազի գինը չի հայտարարվում նախագահական ընտրությունների պատճառով: