• Home
  • Մշակույթ
  • Հայաստանը նշում է Զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձը
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Հայաստանը նշում է Զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձը

Հայաստանը նշում է Զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձը

Հունվարի 28-ը Ազգային բանակի օրն է` Հայաստանի ամենակարեւոր եւ սիրված օրերից մեկը: Այսօր հայ ժողովուրդը եւս մեկ անգամ հիշում է նրանց, ովքեր հիմք դրեցին Զինված ուժերին, հարգանքի տուրք է մատուցում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնում  բոլոր նրանց, ովքեր ծառայել են եւ շարունակում են ծառայել եւ իրենց ավանդը ներդնել հայկական պետության գոյության գլխավոր գրավականներից մեկի զարգացմանը:

 

1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը, որն էլ դարձավ Զինված ուժերի ստեղծման սկիզբը:

Հայկական բանակի ձեւավորման առաջին փուլը համարվում է  1988 - 1992թթ., երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների սրման ընթացքում դրված էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցը:  Այդ շրջանում երկրի, ինչպես նաեւ ԼՂ-ի բնակչության անվտանգությունն ապահովում էին կամավորական ջոկատները:

1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գնդի» ստեղծման որոշում ընդունեց, իսկ 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն:

2002թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովը «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարեց` համաձայն որի Ազգային բանակի օրը սահմանվեց ոչ աշխատանքային օր:

Բանակի օրվա կապակցությամբ այսօր մի շարք միջոցառումներ են կայանալու: