• Home
  • Մշակույթ
  • Ընտրողների 41%-ը որոշել է, թե ում է տալու իր ձայնը. Ահարոն Ադիբեկյան
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Ընտրողների 41%-ը որոշել է, թե ում է տալու իր ձայնը. Ահարոն Ադիբեկյան

Առաջիկա նախագահական ընտրություններին հաստատ մասնակցելու որոշում կայացրած 58% ընտրողների 41%-ն արդեն որոշել է, թե ում է ընտրելու։ Վերոնշյալ ընտրազանգվածի 72%-ը ձայնը կտա Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին` 20%-ը, Հրանտ Բագրատյանն և Պարույր Հայրիկյանը 3,5-ական տոկոս ձայն կհավաքեն, եթե ընտրությունները անցկացվեն այս կիրակի:

 Այդ են վկայում «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի հարցման արդյունքները, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Հարցումն անցկացվել է 2013 թվականի հունվարի 18-19-ին՝ 1 650 չափահաս բնակիչների միջև։ Բանախոսը նշեց, որ հարցման առաջարկ է արվել 2 320 մարդու, սակայն նրանցից մոտ 670-ը (29%-ը) հրաժարվել է` քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով:


Ինչպես հայտնեց Ահարոն Ադիբեկյանը՝ օրենքի համաձայն իրենց է դիմել Հանրապետական կուսակցության գլխավոր շտաբը՝ պարզելու, թե քանի տոկոսն է պատրաստվում մասնակցել ընտրություններին, թեև, ինչպես սոցիոլոգն ասաց, «նրանք վստահ են իրենց հաղթանակի մեջ»:


«Գրանցված թեկնածուների ճանաչվածության մակարդակն այսպիսինն է. Սերժ Սարգսյան` 89%, Րաֆֆի Հովհաննիսյան`63%, Պարույր Հայրիկյան` 50%, Հրանտ Բագրատյան` 37%, Արամ Հարությունյան` 10%, Վարդան Սեդրակյան` 8%, Արման Մելիքյան`8,5%, Անդրիաս Ղուկասյան` 4,0%: Մյուս թեկնածուները, որոնք հայտարարում են, որ կընտրվեն` ունենալով այսքան տոկոս, պարզ չէ, թե ինչպես են հաղթելու»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ հարցման արդյունքների` վերջին 1,5 ամսվա ընթացքում ընտրողների հետաքրքրության մակարդակն աճել է 11%-ով: Հետաքրքրության մակարդակը 2012 թվականի դեկտեմբերի դրությամբ եղել է 60 %, իսկ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 71, 0%:

«Բնակչության նախընտրական ակտիվությունը ընտրությունների նկատմամբ հետևյալն է. ընտրություններին հետևում են ընտրողների 58,5%-ը կամ հարցվածների 82,2%-ը, իսկ ընտրություններով չեն հետաքրքրվում չափահաս բնակչության 29,0%-ը կամ հարցվածների 17,7%-ը»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի` տեսականորեն պահպանվում է երկրորդ փուլ անցկացնելու հնարավորությունը, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա ձայների «պատառիկ պոկել»: «Այսօրվա վիճակում նախագահի հաղթանակը կանխատեսելի է»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: