• Home
  • Մշակույթ
  • Ստեփանավանում սկսվել է սոճիների փոշոտման շրջանը
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Ստեփանավանում սկսվել է սոճիների փոշոտման շրջանը

Ստեփանավանը` որպես առողջարանային քաղաք, հայտնի է սոճու անտառներով, որոնց կողմից արտադրվող ֆիտոնցիդներն ունեն առողջապահական նշանակություն:

Ստեփանավանի օդի կազդուրիչ հատկությունն ավելի է մեծանում մայիս-հունիս ամիսներին, երբ սկսվում է սոճիների փոշոտման ժամանկաշրջանը. սոճու եթերային յուղերն ունեն մանրէսապան հատկություն, ինչն անչափ օգտակար է շնչառական հիվանդություններով տառապող մարդկանց համար: Համեցեք Ստեփանավան, զբոսնեք սոճիների ծառուղում (Ալեա), որը տանում է դեպի քաղաքի հանգստյան գոտի, լիաթոք շնչեք մաքուր, կազդուրիչ օդը, որը կթափանցի Ձեր շնչառական ուղիներով մինչև թոքեր` մանրէազերծելով դրանք: 
Ավելին` օգտակարը համատեղեք հաճելիի հետ. այս ամենը ոչ միայն չափազանց առողջարար է, այլ նաև անսահման գեղեցիկ... 
Այցելելով Ստեփանավան` դուք ականատես կլինեք բնության անկրկնելի պեյզաժների. ամենուրեք կանաչ ու փարթամ բնություն, կուսական անտառներ, թռչունների դայլայլ, ծաղկած ծառեր, գույնզգույն ծաղիկներ, դրախտային, արբեցնող բուրմունք... 
Շնչում ես ազատ ու լիաթոք, հիանում բնության չքնաղ պատկերներով և մտածում` Աստծո ձեռակե՞րտն է սա, թե՞ ինչ-որ հանճարեղ նկարչի կախարդական վրձնի գործ, հրա՞շք է, երա՞զ, թե՝ իրականություն... Իսկ մի՞գուցե Ստեփանավանն այս աշխարհում աստվածային դրախտից մնացած մի փոքրիկ կտոր է` անապական բնությամբ, կենսական ու կազդուրիչ օդով... 
Ինչևէ համեցե´ք Ստեփանավան և կհամոզվեք ինքներդ... 
Ընտրե´ք առողջ լինելու բնական, մաքուր ու գեղեցիկ տարբերակը...