• Home
  • Մշակույթ
  • Սիրուշոն եւ Ռազմիկ Ամյանը «Tashir 2013»-ում լավագույնն են ճանաչվել
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Սիրուշոն եւ Ռազմիկ Ամյանը «Tashir 2013»-ում լավագույնն են ճանաչվել

Մոսկվայի Կրեմլի պետական պալատում կայացավ հայկական երաժշտարվեստի բնագավառում «Tashir 2013» ազգային մրցանակաբաշխության գալա համերգը: Մրցանակաբաշխությունը բացվեց հատուկ այդ առիթով կոմպոզիտոր Թոլիբհոմ Շահիդի գրած ռապսոդիա-երկխոսությամբ՝ դաշնամուրի եւ մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար: Կոմպոզիտորը հանդիսատեսին ներկայացրեց Արամ Խաչատրյանի մոտիվներով գրված ստեղծագործությունը՝ հայ ճանաչված երաժիշտ, համաշխարհային երաժշտության լեգենդ, վիրտուոզ դուդուկահար Ջիվան Գասպարյանի նվագակցությամբ:

 Այնուհետեւ բեմում շողացին հայկական ու ռուսական շոու-բիզնեսի աստղեր. Անգելինա Գասպարյանը, Մարտին Մկրտչյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Կամո Սեյրանյանը, Լյուսինան, Լյուբով Ուսպենսկայան, Արման Հովհաննիսյանն ու Քրիստինե Պեպելյանը, Շուշան Պետրոսյանը, Արմենչիկը, Քրիստինա Օրբակայտեն, Սիրուշոն, Արտո Թունջբոյաջյանը, Սոֆիա Ռոտարուն, Նիկոլայ Բասկովը եւ այլք:

Անակնկալներ նույնպես կային. Մարգարիտա Պոզոյանը կատարեց «Կռունկ», Էլեն Սեգարան՝ «Դլե յաման», Պատրիկ Ֆիորին՝ «Մայրիկ» ֆիլմից երգերը, իսկ Էնրիկե Իգլեսիասը հանդես եկավ 3 երգով:

Ինչ վերաբերում է անվանակարգերին, ապա դրանք բաշխվեցին հետեւյալ կերպ. «Ամենապատանի մասնակից» ճանաչվեց Անգելինա Գասպարյանը, «Հայաստանի ընկեր»՝ ՄՊՀ-ի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին, իսկ «Տարվա դեբյուտ» դարձավ Մարգարիտա Պոզոյանը: «Հատուկ մրցանակը» շնորհվեց Թաթա Սիմոնյանին:

«Տարվա երգիչ», «Տարվա երգչուհի» եւ «Տարվա զուգերգ» ճանաչվեցին, համապատասխանաբար, Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Արման Հովհաննիսյանն ու Քրիստինե Պեպելյանը:

Համերգի արդյունքում ստացված բոլոր միջոցներն ուղղվելու են Հայաստանի մանկական հիմնադրամներին:

Հարկ է նկատել, որ Armenia TV հեռուստաալիքի ղեկավարությունը «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի ներկայացուցչի՝ Dorians խմբի ելույթի ժամանակ դադարեցրեց մրցանակաբաշխության հեռարձակումը: