• Home
  • Մշակույթ
  • ՌԴ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԱՍԼԵՆԻՑԱՅԻՆ
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

ՌԴ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԱՍԼԵՆԻՑԱՅԻՆ

Մարտի 17-ին Ստեփանավանի ռուսական համայնքը Ստեփանավանի Ալ.
Պուշկինի անվան թիվ 2 դպրոցում նշեց ռուսական ժողովրդական տոներից մեկը` Մասլենիցան: Տոնին ներկա էին Գյումրիում Ռուսաստանի դաշնության գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը` կնոջ Մարիա Ալեքսանդրովնա Կորչմարի և դեսպանատան այլ աշխատակիցների հետ, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Ստեփանավանի պատվավոր քաղաքացի Միքայել Գրիգորյանը, Ստեփանավանի նախկին ոստիկանապետ, բանաստեղծ-թարգմանիչ, ստեփանավանցի Գագիկ Շիրմազանյանը, «Ռոսիա» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Յակովենկոն, ռուսական այլ համայնքների ղեկավարներ, Ստեփանավանի տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ստեփանավանի ռուսական համայնքի անդամներ, քաղաքացիներ: Միջոցառման մասնակիցները, որոնք ռուսական համայնքի տարբեր տարիքի ներկայացուցիչներ էին, ռուսական համայնքի մեծահասակների «Ռյաբինուշկի» երգչախումբը և թիվ 2 դպրոցի 9-րդ ա դասարանի աշակերտները, ներկայացրեցին Մասլենիցայի խորհուրդը:Ռուսական Մասլենիցան ու հայկական Բարեկենդանն ըստ էության գաղափարական տարբերություններ չունեն: Երկուսն էլ ուրախ տոն են, խորհրդանշում են գարնան գալուստը և նախորդում Մեծ պահքին: Միջոցառման կազմակերպիչները հոգացել էին, որպեսզի ըստ պատշաճի պահպանվեն տոնի ավանդույթներն ու հյուրասիրությունը, և ռուսական շունչն ու ուրախ տրամադրությունը ամբողջ տոնի ընթացքում թևածեն դահլիճում: Մինչ հյուրերը տոնական սեղանների շուրջ ճաշակում էին օրվա ավանդական կերակուրները` նրբաբլիթներ, օղաբլիթներ և ռուսկան այլ կերակրատեսակներ, միջոցառման մասնկիցներն ապահովում էին բարձր տոնական տրամադրությունը` ռուսական ժողովրդական երգ ու պար, խաղիկներ ու տաղիկներ, փոքրիկ բեմադրություններ, ինչպես նաև հետաքրքիր մրցույթներ, կատակներ ու խաղեր, որի արդյունքում հյուրերը դիտողի դերից դառնում էին միջոցառման ակտիվ մասնակիցներ: Իսկ առավել ակտիվ մասնակիցներն ու տարբեր մրցույթների հաղթողները արժանանում էին մրացնակների: Ստեփանավանի ռուսական համայնքի ղեկավար Լյուբով Բոնդարևայի կողմից պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացան բոլոր այն մարդիկ ու կազմակերպությունները, ովքեր աջակցել էին Մասլենիցայի կազմակերպմանը և առահասարակ տարբեր ժամանակերում եղել են ռուսական համայնքի կողքին, ընդառաջել տարբեր կերպ: Նրանցից են Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը,«Վորլդ Վիժն Հայաստան» Ստեփանավան ՏԶԾ-ն` ի դեմս թիմի ղեկավար Արմինե Քալաշյանի, Ստեփանավանի կենտրոնական գրադարանը` ի դեմս տնօրեն Էմիլյա Քեղինյանի, Ստեփանավանի թիվ 2 ռուսական դպրոցը` ի դեմս տնօրեն Լիլյա Աթաբեկյանի և այլք: Շնորհակալագրերի և խրախուսանքների արժանացան նաև ռուսական համայնքի առավել ակտիվ մասնակիցները:Ռուսական համայնքի ղեկավար Լյուբով Բոնդարևան էլ պարգևատրվեց «Ռոսիա» հասարակական կազմակակերպության կողմից` արժանանալով պատվոգրի ակտիվ մշակութային և հասարակական գործունեության, ինչպես նաև հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ուղղված ակտիվ հասարակական և մշակութային գործունեության համար: «Ռոսիա» կազմակերպությունը «Գրիբոեդովի ժառանգորդ» կոչում շնորհեց Հայաստանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարին: Տոնախմբության վերջում ներկաները միասին խարույկի վրա այրեցին տոնի գլխավոր հերոսին` «ծղոտե խրտվիլակին» խորհրդանշելով ձմռան ավարտը և հավատալով, որ նրա հետ այրվեցին ձմռան ընթացում կուտակված հնի ու վատի մնացուկները: