• Home
  • Մշակույթ
  • Ստեփանավանի առողջարանային գոտին կարող է ոչնչացվել
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Ստեփանավանի առողջարանային գոտին կարող է ոչնչացվել

Ստեփանավանի հասարակայնությունը նամակով դիմել է Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին` առողջարանային գոտում «Ստեփանավան-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման օրինականության հարցով:

 «Ուսումնասիրելով այդ փաստաթղթերը` պարզեցինք, որ աճուրդի հայտարարությունները եղել է Ձորագետի վրա, եւ հողհատկացումը եղել է Ձորագետի վրա: Բայց հիմա նրանք կառուցում են Չքնաղի վրա: Այսինքն՝ նրանք կառուցում են ոչ թե այնտեղ, որտեղ ստացել են հողակտորը, այլ կառուցում են մեր հանգստի գոտում: Յուրաքանչյուր ՀԷԿ-ը նախատեսում է 2 տարվա շինարարական աշխատանքներ, ջուրը առվելու է խողովակների մեջ: Դա կբերի Ձորագետ գետի չորացման եւ ընդհանրապես ֆաունայի եւ ֆլորայի վերացման: Դա կդառնա անդառնալի գործընթաց մեր հանգստավայր Ձորագետում:

Հունվարի 18-ին եղել է հասրակական լսում Ստեփանավանում «Ստեփանավան- 2» ՓՀԷԿ -ի վերաբերյալ: Բայց հայտարարությունը չի եղել, եւ ես նշել եմ նամակում,  որ Բնապահպանության նախարարությունը ըստ օրենքի պարտավոր էր նախագծի փաթեթը տեղադրել կայքում, բայց նույնիսկ հայտարարությունն էլ չի տեղադրել: Տեսեք, նույն օրը հայտարարել է մեր ռեգիոնում 2  հասարակական լսում: Ես չեմ իմացել այդ Կաթնառատի վերաբերյալ, բայց Ստեփանավանի լսմանը մասնակցել եմ: Եթե նույնիսկ իմանայի, ես չէի կարող երկու տեղ մասնակցել: Ինչպես կարելի է նույն օրը նույն Ձորագետի վերաբերյալ, նույն տարածաշրջանի վերաբերյալ դնել երկու հասարակական լսում: Դա անթույլատրելի է»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին բացի «Ստեփանավան-2» ՓՀԷԿ -ի վերաբերյալ հասարակական լսումներից ՀՀ Լոռու մարզում տեղի են ունեցել «Ձորագետ-5» եւ «Ձորագետ-6» փոքր ՀԷԿ-երի նախագծերի հասարակական լսումները: