• Home
  • Մշակույթ
  • Թուրք գրողը պնդում է, որ Դինքին սպանել է թուրքական պետությունը
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Թուրք գրողը պնդում է, որ Դինքին սպանել է թուրքական պետությունը

Հայոց ցեղասպանության եղելության մասին բարձրաձայն արտահայտվելու և Հրանտ Դինքի սպանության մեջ Թուրքիային մեղադրելու

համար քրեական հետապնդումների ենթարկվող թուրք գրող Թեմել Դեմիրերի դատական գործը դարձյալ հետաձգվել է: Սա զայրացրել է նրան. «Ինձ կարող եք արդարացնել, և դա խոսքի, մտքի ազատության հրամայականն է: Կամ էլ ինձ կարող եք դատապարտել՝ ես դրանից չեմ խուսափում: Սակայն այստեղ ձեր դատարանը ևս մեկ անգամ պամտությանն անդրադարձող դատ է անում, և ես չեմ ուզում, որ այս դատական գործը հետաձգվի: Ինձ կամ արդարացրեք, կամ դատեք»:

Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի` Թեմել Դեմիրերի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ և տխրահռչակ 301-րդ հոդվածների հատկանիշներով: Դեմիրերը, դատական նիստի ժամանակ կրկնել է 2007-ին իր արտահայտած միտքը` Հայոց ցեղասպանությունն իրողություն է, իսկ Դինքին սպանել է թուրքական պետությունը: